Life.panoram.am-ը այսօր զրուցեց «X factor» նախագծի երրորդ եթերաշրջանի մասնակից Հայկ Հունանյանի հետ՝ պարզելու, թե ինչով է զբաղվում կարճ ժամանակում երկրպագուների մեծ բանակ ձեռք բերած երգիչը: Life.panoram.am-ը պարզեց, թե ինչպիսին է Հայկը բնույթով, թե նրա ընտանիքում ինչ դեր ունի խանդը, և առհասարակ, զրույցի ընթացքում Հայկը խոսեց այն ամենից, ինչի մասին այսքան ժամանակ լուռ էր:
-Հայկ «X factor» նախագծի երրորդ եթերաշրջանում դուք չհաղթեցիք, բայց ձեռք բերեցիք երկրպագուների մեծ բանակ, միաժամանակ բոլորից առաջ ընկաք ու թողարկեցիք Ձեր առաջին տեսահոլովակը, հետաքրքիր է շարունակո՞ւմ եք արդյոք ակտիվ գործունեությունը:
-Այո, շարունակում եմ զբաղվել սիրածս գործով: Ապրիլի 24-ին ընդառաջ, իմ կատարմամբ այսօր կներկայացնեմ մի երգ, որը, հանձինս իմ գաղթած ապուպապերի, նվիրված է 1915թ-ին Հայոց ցեղասպանության ժամանակ բոլոր գաղթականներին: Բացի այդ, արդեն պատրաստ է նոր երգս, որը կոչվում է «Հաղթելու եմ»: Այն պարային, ռիթմիկ երգ է, որը ամռանը կունենա նաև տեսահոլովակ: Քանի որ աշխույժ երգ է, մտադրություն ունենք, որ ամառային գույներով տեսահոլովակ լինի:
Շարունակությունը` այստեղ: