Ռուսաստանաբնակ հանրահայտ հումորիստ, «Comedy Club» ակումբի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանն ապրիլի 24-ին Երևան կգա իր գործընկերների հետ. «Երևան կգամ «Comedy Club»-ի բոլոր մասնակիցների հետ»,- ասել է Մարտիրոսյանը:

 

Վերջինս նշել է նաև, որ ապրիլի 24-ին Երևանում է լինելու նաև ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը:

 

Ի դեպ, ապրիլի 24-ին «Comedy Club» հումորային հաղորդումը չի հեռարձակվի: Կհեռարձակվի 10 րոպեանոց տեսահոլովակ, որտեղ աստղերը կպատմեն 1915-ի ողբերգական դեպքերի մասին: