«Իմ մեծ չաղ հայկական հարսանիքը», «Դժբախտ երջանկություն», «Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի». սրանք սցենարիստ Դիանա Գրիգորյանի հեղինակած և «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված ռեյտինգային նախագծերն են: Life.panorama.am-ը վերջերս տեղեկացավ, որ պատրաստվում է հերթական նորությունը, որն իր տեսարժանությամբ չի զիջի նախորդներին: «Այժմ հաղորդաշար ենք պատրաստում: Դեռևս փակագծերը շատ չեմ կարող բացել, բայց ոչ այն պատճառով, որ ցանկանում եմ ինտրիգ ստեղծել, այլ ուղղակի հստակեցնելու շատ բաներ կան, չեմ ցանկանում թյուր ինֆորմացիա տրամադրել: Միայն կասեմ, որ այս հաղորդաշարի նշանաբանը հայի ժպտացող աչքերն են… Սա համամարդկային նախագիծ է լինելու»,-նշեց Դիանա Գրիգորյանը:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք նոր նախագիծը կարժանանա «Իմ մեծ չաղ հայկական հարսանիքը» հաղորդաշարի հաջողությանը, և արդյոք ֆորմատային, բովանդակային նմանություններ կա՞ն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարծում եմ, կարժանանա ավելիին: Իսկ միմյանց նման կլինեն միայն նրանով, որ երկու դեպքում էլ գործ ունենք միայն հայի հետ: Այն ժամանակ խոսում էին, որ ամեն ինչ իրական չէ, դերասաններ են հանդես գալիս և այլն: Սակայն այդ խոսակցությունները իրականությանը չէին համապատասխանում, այնտեղ մտացածին ոչինչ չկար, չի՛ լինի և այս նախագծում: Ամեն ինչ իրական է լինելու: Այնպես, որ միակ ընդհանրությունն այն է, որ այստեղ ևս մասնակիցները լինելու են միայն հայ, պատմություններն էլ՝ իրական»:
Շարունակությունը` այստեղ: