Մոսկվաբնակ երգիչ Էդուարդ Մհերը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ներկայացրեց առաջին և միակ ռուսերեն երգը` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին` ուժեղ էմոցիայի, արցունքների և չսպիացած վերքի մասին:

 

Այժմ «СВИДЕТЕЛЬ АРАРАТ» երգի տեսահոլովակը հասանելի է նաև աշխարհահռչակ Vevo-ում՝ Էդուարդ Մհերի պաշտոնական տեսադարանում (EduardMgerVevo):

 

«СВИДЕТЕЛЬ АРАРАТ» երգը հետաքրքիր պատմություն ունի: Այն ստեղծվել է 2014 թվականին և դարձել Էդուարդ Մհերի այցեքարտը` առաջին քայլը դեպի լուրջ ստեղծագործական կյանք: Մոտ կես տարի առաջ ԷԴՈՒԱՐԴ ՄՀԵՐԸ խնդրեց իր մորաքույր Էլինա Սամարինային (պրոդյուսեր, երգերի խոսքերի և երաժշտության հեղինակ) մի երգ գրել Հայոց Ցեղասպանության թեմայով` 100-րդ տարելիցին ընդառաջ: Ի զարմանս Էդուարդ Մհեր` 12 րոպե անց երգի խոսքերն ու երաժշտությունը պատրաստ էին: Ինչպես ինքը` Էլինա Սամարինան է պատմում, խոսքերն ու երաժշտությունն ասես ի վերուստ որոշված լինեին. 12 րոպեում դժվար կլիներ ստեղծել նման երգ: Երբ ԷԴՈՒԱՐԴ ՄՀԵՐԸ կարդաց երգի խոսքերը, այնուհետև լսեց երաժշտությունը, անակնկալի եկավ` ինչպե՞ս այսքան արագ ու այսքան գեղեցիկ ստացվեց երգը:

 

Գործիքավորումից հետո հրավիրվեցին տաղանդավոր երաժիշտներ, ովքեր մասնագիտական հավանություն տվեցին թե´ երգի բառերին, թե´ երաժշտությանը: Երգի վերամշակումը տևեց մոտ կես տարի, ինչն օգնեց երգչին առավել խորությամբ զգալ երգը: Արդեն պատրաստ է «СВИДЕТЕЛЬ АРАРАТ» երգի անգլերեն տարբերակը, իսկ հայերեն տարբերակ չի լինի, քանի որ Էդուարդ Մհեր՝ այս երգի նպատակն է ողջ ռուսախոս և անգլիախոս հանրությանը հասցնել իր խոսքը 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության մասին: Ի դեպ, «СВИДЕТЕЛЬ АРАРАТ» երգն արդեն մեծ տպավորություն է գործել ռուսների, հրեաների, չեչենների վրա. նրանցից ամենքը նաև իրենն է գտնում այս երգի մեջ:

 

Ինչպես ինքը՝ Էդուարդ Մհերն է նշում, իր երգի մեջ չկա սպառնալիք կամ ատելություն' կա ցավ. ի՞նչ պատասխան ենք տալու մեր երեխաներին: Նա մեծ ցավով վրդովվում է, որ Հայոց Ցեղասպանության փաստը հերքվում է կամ խեղաթյուրվում:

 

Անդրադառնալով աշխարհահռչակ Vevo երաժշտական վիդեոնախագծին՝ նշենք, որ այն ստեղծվել է 2009 թվականին՝ խոշոր ձայնագրող ընկերությունների կողմից, ինչպիսիք են աշխարհահռչակ Sony Music Entertainment-ը, Universal Music Group-ը, Abu Dhabi Media-ն և EMI-ը: Կարճ ժամանակ անց համաշխարհային մեգաաստղերն իրենց երգերն ու տեսահոլովակները վստահեցին ու վստահում են հենց Vevo-ին՝ ստեղծելով իրենց բացառիկ տեսադարանը:

 

Ստեղծեք Ձեր տեսադարանն աշխարհահռչակ VEVO-ում` արժևորելով ինքներդ Ձեզ: