Այս օրերին ուշադրության պակաս չի զգում Սոֆի Մխեյանը: Երգչուհին տոնել է ծննդյան 31-րդ տարեդարձը` արժանանալով երկրպագուների եւ մտերիմների բազմաթիվ շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին: Իսկ երեւանյան ակումբներից մեկում տեղի ունեցած երեկույթի հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:

 

 
Սոֆի Մխեյանը նշել է ծննդյան տարեդարձը
 


Հոբելյարի փոխանցմամբ` տոնական մթնոլորտը սկսվել է դեռ կեսգիշերից. «Հեռախոսիս զանգերը չէին դադարում, նման վերաբերմունքից իսկապես երջանիկ էի զգում: Ծննդյանս երեկույթին էլ ներկա էին ինձ շատ հարազատ մարդիկ, ովքեր ապահովեցին իմ բարձր տրամադրությունը»: 

Խոսելով նվերներից` Սոֆին պատմել է, որ ոչ միայն իրեն, այլեւ հյուրերին մեծ անակնկալ է մատուցել դուդուկահար Կամո Սեյրանյանը.«Նա առաջին անգամ սաքսոֆոն է նվագել. դա պարզապես տեսնել ու լսել էր պետք, շատ հաճելի էր: Մյուս ընկերներս էլ, ինձ ճանաչելով, նվիրել են պետքական ու հաճելի նվերենր, նաեւ շատ ծաղիկներ, որոնք եւս շատ եմ սիրում»:

Շարունակությունը` այստեղ: