Քիմ Քարդաշյանը հիացած է Երեւանում անցկացրած վերջին օրով և Քանիե Ուեսթի համերգով։

 

«Ինչ խելահեղ գիշեր է։ Քանիեն արթնացնում է ինձ և ասում, որ անվճար համերգ կտա Երեւանում, Հայաստանում։ Ես հագնում եմ բաճկոնս ու գնում ենք։ Հազարավոր մարդիկ են հավաքված։ Քանիեն թռավ Կարապի լիճը, որ ավելի մոտ լինի մյուս կողմում գտնվող մարդկանց, եւ շատերը թռան ջուրը։ Այնպիսի հուզումնալից, խելահեղ գիշեր։ Ես այնպես ուրախ եմ, որ կարողացա ուրախանալ բոլոր հետ Հայաստանում, մեր վերջին գիշերն այստեղ»,- գրել է Քարդաշյանը Тwitter-ում՝ հրապարակելով Քանիեի լուսանկարը ջրում եւ «Հայկական հպարտություն» հեշթեգով։