Life.panorama.am-ն այսօր զրուցեց ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի որդու, դերասան Սոս Ջանիբեկյանի հետ: Դերասանը մեզ հետ զրույցում պատմեց վերջին օրերին միայնակ անցկացրած տարեդարձի, հոր հանդեպ իր անսպառ կարոտի, դեռ ամբողջովին չգիտակցված ցավի, համացանցի միջոցով սեփական ապրումները արտահայտելու որոշման եւ աշխատանքային գործունեության մասին:
-Սոս, ապրիլի 8-ին առաջին անգամ նշեցիք Ձեր ծննդյան օրը առանց հայրիկի, հետաքրքիր է ի՞նչզգացողություններ ունեիք: Ասում են, մարդ ամեն իր ծննդյան օրից սկսած նորովի է ապրում, Ձեզմոտ նման զգացողություն կա՞ր:
- Տխուր էի, որ հայրս հիվանդ էր: Երբ գիշերները խնամում էի նրան, միշտ երկուսս էլ վստահ խոսում էինք, որ 27 տարեկանս հաստատ իրար հետ ենք նշելու, բայց այդ օրը եկավ, իսկ նա ֆիզիկապես այլեւս ինձ հետ չէր: Ծննդյան արարողություն որպես ադպիսին չի եղել։ Նախորդող գիշերվանից մնալով արթուն՝ դիմավորեցինք արևածագը մի քանի ընկերներիս հետ, սունկ կերանք և կոնյակ խմեցինք։
Դիմացս Մասիսն էր շատ պարզ, որով հայրս որոշում էր եղանակն ու օրվա էներգետիկան, երբեմն նույնիսկ խոսում էր հետը. շատ էր սիրում։ Ես էլ նայում ու փորձում էի նույնը վերապրել՝ հորս իմ մեջ ապրեցնելով։ Արևածագ էր, լավ եղանակ ու Երևանը, մի խոսքվ նա ինձ հետ էր։ Հետո գնացի մոմ վառեցի, գոյության շնորհակալությունս հայտնեցի Աստծուն: Այնուհետեւ գնացի փակվեցի մի տեղ, իսկ հեռախոսս շպրտեցի մի լրիվ ուրիշ տեղ։
Շարունակությունը` այստեղ: