Հայտնի շոումեն և պրոդյուսեր, Comedy Club ակումբի հիմնադիր և անդամ Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության փաստին և նշել.
«Առաջին հերթին ես բոլորին կոչ եմ անում չմոռանալ այդ օրը, քանի որ այդ մոռանալ այդ սարսափելի իրադարձություների մասին, որոնք տեղի են ունեցել Օսմանյան Թուրքիայում, կլինի ամենամեծ սխալը և՛ հայերի համար, և՛ բոլոր նորմալ մարդկանց համար, ովքեր ապրում են երկրի վրա: Այդպիսի բանը մոռանալ չի կարելի՝ անկախ այն բանից, թե հետագայում դեպքերն ինչպես կդասավորվեն՝ Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը, թե ոչ:
Երկրորդ հերթին ես կոչ եմ անում բոլոր զարգացող երկրներին և նրանց, ովքեր կարծում են, որ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը հանցագործություն են մարդկության դեմ, իսկ դա հանցագործություն է, ընդ որում՝ սարսափելի, որպեսզի հարցին տրվի իրավական գնահատական և դրդեն Թուրքիայի կառավարությանը, որպեսզի վերջինս նախ չժխտի, ապա և ընդունի Հայոց ցեղասպանություն»,- ասել է Մարտիրոսյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում