Քարդաշյանների այցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամլիր միջազգային լրատվականների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Ինչպես է հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվականներն անդրադարձել են ոչ միայն Քարդաշյան քույրերի այցին, այլև գրել են Հայոց ցեղասպանության և դրա ընկալումների մասին:

 

Բրիտանական E!online լրատվականը գրում է, որ Քիմ և Քլոե Քարդաշյաններն ապրիլի 11-ին շատ զգացմունքային երեկո են ունեցել Երևանում: «Ռեալիթի-շոուի աստղերը այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր 1915 թվականին սպավել են Օսմանյան կայսրությունում: Հուշահամալիր այցելության ժամանակ նրանք մռայլ տեսք ունեին»,- գրել է E!online-ը: Կայքը նշել է նաև, որ նախքան այցելությունը, Քարդաշյաններին Երևանում նվիրել էին հողատարածք:

 

Բրիտանական մեկ այլ կայք Dailymail.co.uk-ը ևս փաստում է, որ Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում Քարդաշյանները շատ լուռ ու տխուր էին, իսկ Քլոեն անգամ սրբում էր իր արցունքները:

 

Ամերիկյան ABC News-ը գրում է, որ Քարդաշյանները կարմիր կակաչներ են դրել անմար կրակի մոտ: Կայքը նշում է նաև, որ հայերը և շատ գիտնականներ 20-րդ դարում տեղի ունեցածը անվանում են Ցեղասպանություն, մինչդեռ Թուրքիան արգելում է կատարվածն անվանել այդ եզրույթով:

 

BuzzFeed News-ը գրում է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցելությունը Քարդաշյանների այցի առանցքային նպատակներից է, և այս քայլով հայտնի ընտանիքը նպատակ ունի մեծացնել հանրային իրազեկվածությունը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: «Նախքան «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը, Օսմանյան կայսրության տարածքում հայերի հետ կատարվածն անվանվում էր որպես «ռասսայական սպանություն»: Հայերն այն պարզապես անվանում են «Մեծ եղեռն»' մեծ հանցագործություն: Թուրքիան մինչ օրս չի ճանաչել Ցեղասպանությունը»,- գրում է BuzzFeed News կայքը' նշելով նաև, որ Քարդաշյան քույրերը Հայաստանից կհեռանան ապրիլի 13-ին:

 

Ծիծեռնակաբերդ ՔիմՔարդաշյանի կատարած այցի մասին լուր է հրապարկել նաև ամերիկյան Washington Post պարբերականը` նշելով, որ հայտնի աստղին ուղեկցել են ամուսինը` Քանյեն, ինչպես նաև քույրը` Քլոեն, և երկու զարմուհիները:

 

 

Քիմ և Քլոե Քարդաշյաններն ապրիլի 10-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության անմեղ զոհերին: Քարդաշյանների հետ են եղել նաև իրենց զարմուհիները և մեծ թվով երկրպագուներ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ուղեկցել է նրանց, նվիրել գիրք: Քույրերի հետ է եղել նաև «Keeping Up with the Kardashians» շոուի նկարահանող խումբը: