Երեկ՝ ապրիլի 10-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո Քլոե Քարդաշյանը Instagram-ում գրառում է կատարել.
«Ես և իմ քույրը փորձում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել ոչ միայն Հայոց Ցեղասպանության, այլեւ ընդհանրապես ցեղասպանություն երեւույթի վրա։ Գիտելիքը ուժ է։ Երբ մենք տեղեկացված ենք ինչ-որ բանի մասին, ապա կարող ենք ավելի ճիշտ քայլեր կատարել։ Ցեղասպանությունը՝ զանգվածային մարդասպանությունը, դատապարտելի և գարշելի արարք է։ Մի ամբողջ ազգ կամ ռասա բնաջնջելը Աստծո կամքը չէ։ Պատմական ճշմարտացի իրադարձությունների մասին մարդկանց պատմելն ու սովորեցնելը մեր պարտքն է։ Մեր պարտքն է նաև չլռել և բարձրացնել, երբ ինչ-որ մի ազգ կամ ռասա տառապում է։ Լռությունը ուժ է տալիս չարագործներին և ոչնչով չի օգնում խոշտանգումների ենթարկվածներին»։