Երգիչ Էրիկն այսօր ներկայացրեց իր նոր՝ «Քո հետքերը» ձայնասկավառակը, որի շնորհանդես-համերգին ներկա էին հայկական շոու բիզնեսի հայտնի դեմքերը. Արթուր Գրիգորյանը, Միքայել Պողոսյանը, Քրիստինե Պեպելյանը, Անահիտ Սիմոնյանը, Լուսինե և Իրինա Թովմասյանները, Ավետ Բարսեղյանը, Անուշիկ Ալավերդյանը, Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը, Արտավազդ և Մարիամ Ամիրյանները, Սերգեյ Գրիգորյանը, Վարդան Բադալյանը, Ժակը, Արմեն Գալյանը, Վահան Խաչատրյանը  և այլք եկել էին շնորհավորելու և լսելու էրիկին: Հանդիսատեսի առաջին շարքում էր նաև Էրիկի սիրելին՝ Սվետլանան:

 

Շնորհանդես-համերգին Էրիկը ներկայացրեց նոր ձայնասկավառակի ստեղծագործությունները: «4 տարի այս երգերը կատարել եմ ստուդիաներում, սակայն առաջին անգամ եմ  ներկայացնում բեմից: Ուրախ եմ, որ ունկնդիրները լինելու են իմ ընկերները: Արտիստին շատ քիչ բան է պետք, որպեսզի թևավորվի  և շարունակի իր աշխատանքը»,- BlogNews.am-ին ասաց երգիչն ու իր շնորհակալությունը հայտնեց  բոլորին՝ դրական վերաբերմուքնի համար:

 

Շարունակությունը` այստեղ: