Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում ներկայացրած երգչուհի Դալիթա Ավանեսյանը հանրության դատին է հանձնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երգ: «Արմենպրես»-ի թղթակցին երգչուհին տեղեկացրեց, որ երգը կոչվում է «It's Armenians'» («Հայերինն է» ):
Երգի տեսահոլավակն ապրիլի 10-ին տեղադրվել է համացանցում: Տեսահոլ ովակի ռեժիսորն է Հովիկ Հակոբյանը, երաժշտությունը՝ Էմմա Ասատրյանի, խոսքը՝ Անիտա Հախվերդյանի: Գործիքավորումը կատարել է Դավիթ Ջավադյանը: Տեսահոլովակը նկարահանվել է Լիբանանում՝ «Ս. Խաչ Հարբոյան» բարձրագույն վարժարանի հովանու ներքո: