-Այս մեկը տարբերվում էր շքեղ լուսավորությամբ կարծես գույների հրավառություն լիներ:

Ով էր համերգի բեմադրիչ ռեժիսորը:


-Համեստություն չանեմ ու ասեմ , որ համերգիս ամեն մի մանր դետալ ՝սկսած շոուի մանրամասներից տեխնիկայից մինչև հագուստ ու լուսավորություն եղել է իմ մտահղացմամբ:

 

-Երևի օգնեց այն , որ համակարգչային դիզայների մասնագիտություն ունես երգիչ լինելուց զատ:


-Այո , ճիշտ եք , որովհետև ամեն ինչ նախապես պլանավորված է եղել:

 

-Ինչ երգացանկով էիք հանդես եկել:


-Բոլորովին նոր համերգային ծրագրով եմ հանդես եկել ՝ կատարել եմ ժողովրդական երգ , եղել է «ՀԱՅԱՍՏԱՆ» երգի պրեմիերա , զուգերգեր , ինչպես նաև Երևանից ժամանել էր դերասան Մկրտիչ Արզումանյանը , ով ներկայացավ Անուշավան պապի կերպարով :

 

-Բավականին ծանր , պատասխանատու գործ է մենահամերգ ունենալը , ովքեր էին քեզ քաջալերում , ոգևորում, մանավանդ ԱՄՆ-ում չափազանց դժվար է մենահամերգ կազմակերպելը` կապված նաև ֆինանսական ահռելի ծախսերի հետ:


-Արդեն 26 տարի այստեղ եմ ապրում և գիտեի ժողովրդի կողմից սեր կա դեպի իմ երգարվեստը , այդ էլ ինձ ուժ էր տալիս , ոգևորում , որ չընկճվեմ դժվարությունների առաջ , առավել ևս , որ իմ գործը սիրով ու սրտանց եմ անում: Ես չեմ դժգոհում իմ կողքին կան մարդիկ , ովքեր օգնում են ինձ , թեև վերջին խոսքը միշտ իմն է լինում:

 

-Դժվարությունների դեպքում կային մարդիկ որոնց վրա կարող է իր հույս դնել , հենվել:




Իհարե ,կան մարդիկ , որ դժվարությունների դեպքում հենվում և վստահում եմ:  Նրանք իմ ծնողներն են , եղբայրներս,  մտերիմ մարդիկ : Սակայն իմ ամենամեծ հույսը և հենարանը Աստված է , ով մեզ հետ է ուրախ թե տխուր պահերին: Հանդիսատեսի շարքերում կային օտարազգիներ: Համերգը կայացել է հայտնի DOLBY -ի կինոթատրոնում ինձ հետ զուգերգով ելույթ են ունեցել օտարազգի երգչուհիներ ,  բնական էր , որ դահլիճում կային իսպանացիներ , մեքսիկներ:

 

-..... Սպաումներդ իրականացան:


-Այո , լիարժեք իրականացան: Մենահամերգի տեսագրությունը կլինի վաճառքում , համացանցում , անպայման կլինի շատ շուտով :