Ռուսական «Грани кино» ընկերության նախագահ Սերգեյ Նազարովը պայմանավորվածություն է ձեռք բերել «Անավարտ թռիչք»-ի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ ու գնել ռեժիսոր Ելենա Արշակյանի ֆիլմը։ Նա պատրաստվում է այն ներկայացնել ռուսական շուկայում։ BlogNews.am-ի հետ զրույցում Սերգեյն ասաց, որ նպատակ ունի հայկական ֆիլմերը տարածել Ռուսաստանում։
«Առաջին հերթին, ես հայ եմ և ցանկություն ունեմ հայկական ֆիլմերն ու մշակույթը տարածել ռուսական շուկայում։ Բացի այդ, ես դրական կարծիք ունեմ հայկական ֆիլմերի մասին, քանի որ դրանցում չեմ տեսնում ագրեսիա։ Այստեղ տեսնում եմ՝ կատակերգություններ, որոնք, ինչպես հասկանում եմ, ակտուալ են Հայաստանում, մելոդրամաներ, օրինակ՝ «Անավարտ թռիչքը» ինձ շատ է դուր եկել։ Ավելին՝ ես այն դիտել եմ շատ լուրջ կինոքննադատների հետ, ովքեր այս ֆիլմը գնահատել են լիարժեք 4+»,- ասաց նա:
Շարունակությունը` այստեղ: