Բաղադրությունը`


2 բանկա պահածոյացված ձուկ


0.5 բաժակ բրինձ


2 հատ պինդ եփած ձու


1 գլուխ սոխ


2 տուփ (1000 գ) շերտավոր խմոր


50 գրամ կարագ


Աղ պղպեղ


Ձու վրան քսելու համար

 

Պատրաստման եղանակը`


Բրինձը եփել համարյա մինչև պատրաստ լինելը, լավ կլինի եթե մի քիչ հում լինի: Մանր կտրել սոխը և տապակել կարագի մեջ մինչև ոսկեգունելը: Ավելացնել մանր կտրատած ձուն և բիրնձը, խառնել: Խմորը թեթև գրտնակել, այլուր շաղ տալ, ծալել երկարությամբ և կտրել ձկան տեսքով: Ձկից խմորը դնել նախապես թխելու համար նախատեսված թղթի վրա :


Գրտնակել խմորի մյուս մասը, մի մասը կտրել շերտերով 1.5սմ լայնությամբ, սա կլինի կարկանդակի եզրերը:
Ձուն խառնել 1 ճաշի գդալ ջրի հետ և զգուշորեն քսել կտրտած շերտերին և դնել կարկանդակի վրա:
Լցնել խմորի վրա բրինձը ձվի հետ, վերևը դնել պատարաքաղով պյուրե սարքած ձուկը:

 

Մնացած խմորից կտրել պոչը և գլուխը, իսկ մնացած խմորը կտրել շրջանակներով բաժակի օգնությամբ:
Հավաքել ձուկը , դետալները միացնել իրար ձվով և թխել նախապես 180 C ջեռոցում մինչև պատրաստ լինելը (մոտ 40 րոպե):