Երկարատեւ եւ բարդ բանակցություններից հետո Հոլիվուդի երեք ստուդիաներ համաձայնության են հասել «Աստղային պատերազմներ» սերիայի վեց ֆիլմերը բարձր հստակության թվային տարբերակով (Digital HD) թողարկելու շուրջը: Այս մասին հաղորդել են Կալիֆոռնիայի զանգվածային լրատվամիջոցները:

 

«Ապրիլի 10-ից կուլտային կինոպատման կինոնկարները կարելի կլինի ձեռք բերել թվային ձեւաչափերի բազմաթիվ մատակարարների՝ iTunes-ի, Google Play-ի, Amazon-ի, PlayStation Store-ի, Vudu-ի միջոցով,- հաղորդել Է Variety հանդեսը:- Դա հնարավոր Է դարձել այն փոխզիջման շնորհիվ, որին հասել են բոլոր վեց կինոնկարներն ստեղծած ընկերությունները՝ «Ուոլտ Դիսնեյ Ստուդիոսը», «Քսաներորդ դար Ֆոլսը» եւ «Լուկասֆիլմը»:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ակցիան նվիրված Է ընթացիկ տարվա դեկտեմբերի 18-ին հերոսապատման յոթերորդ ժապավենի՝ «Աստղային պատերազմներ: Էպիզոդ VII. Ուժի զարթոնքը» ֆիլմի Էկրան բարձրանալուն: Ֆիլմի ռեժիսոր Ջեֆրի Աբրամսն այժմ ավարտում Է համակարգչային գրաֆիկան: Կինոնկարի իրավունքները պատկանում են «Ուոլտ Դիսնեյին»: