Երգչուհի Լիլիթ Կարապետյանը երեկ լուսանկար էր հրապարակել, որտեղ հղի է և գրել՝ երջանկությունը սա է։ Երգչուհու ապրիլմեկյան կատակն առիթ հանդիսացավ, որպեսզի նրա հետ խոսենք երկրորդ անգամ մայրանալու ցանկության մասին։
«Չգիտեմ, թե ապագայում ինչ կլինի։ Ես որդուս ծննդյան ժամանակ էլ ոչինչ չեմ պլանավորել, սակայն երկրորդ անգամ մայրանալու մասին այժմ չեմ մտածում, քանի որ զբաղված եմ Կարենի դաստիրակությամբ։ Երեխային պահելը բավականին բարդ է, իսկ ես չեմ ուզում որևէ բան թերի անել։ Նախընտրում եմ ունենալ 1 երեխա, բայց ամեն ինչ տեղում լինի՝ թե՛ դաստիարակության, թե՛ ֆինանսական ապահովվածության առումով»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին։
Շարունակությունը` այստեղ: