Մոդելագործ Կառլա Լագերֆելդի Շուպետ մականունով կատուն 2014 թվականին 3 մլն եվրո Է վաստակել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դիզայներն ինքը պատմել Է The New York Magazine-ին տված հարցազրույցում:

 

Անցյալ տարի Շուպետը մասնակցել Է երկու գովազդային արշավի՝ Opel Corsa ավտոմեքենայի եւ կոսմետիկայի ճապոնական Shu Uemura ապրանքանիշի:

 

Լագերֆելդի խոսքով՝ ինքն իր կատվին թույլ չի տվել նկարահանվել սննդամթերքի եւ բանջարեղենի գովազդում: «Նա բացառիկ Էակ Է: Մարդու նման Է: Բայց լավ Է, որ նա լռում Է»,-հայտարարել Է դիզայները: Լագերֆելդը նաեւ հավելել Է, որ իր կատուն տանել չի կարողանում մյուս կենդանիներին ու երեխաներին: Դիզայները նշել Է, որ նա աշխարհի կենտրոնն Է, իսկ նրա խաղերի ու շարժումների մեջ անմոռանալի ինչ-որ բան կա:

 

2014 թվականի հուլիսին լույս Է տեսել «Շուպետ. բարձր թռիչքի մոդայիկ կատվի անձնական կյանքը» գիրքը: Աշխարհում ամենանշանավոր կատուներից մեկի կենսագրությունը գրել են Պատրիկ Մորյեն եւ Ժան Քրիստոֆ Նապյան:

 

Բիրմայական Շուպետ կատուն Լագերֆելդի մոտ Է հայտնվել 2012 թվականի վերջին, երբ նրա ընկերներից մեկը՝ մանեկեն Բատիստ Ջաբիկոնին, խնդրել Էր Ծննդյան տոների արձակուրդների ընթացքում պահել իր կենդանուն: Մի քանի օրում դիզայները սովորել Է նրան եւ Ջաբիկոնիին խնդրել Է կատուն տալ իրեն:

 

Շուպետն իր ակաունտն ունի Twitter-ում. դրան բաժանորդագրվել են շուրջ 47 հազար օգտատերեր: Լագերֆելդի կատուն կանոնավոր կերպով տեղ Է զբաղեցնում ցանցի առավել մեծ ժողովրդականություն վայելող կենդանիների վարկանիշներում: Նրա տարիքը, նորաձեւության աշխարհի ավանդույթների համաձայն, գաղտնի Է պահվում (ենթադրվում Է, որ կատուն այժմ չորսից մինչեւ յոթ տարեկան Է):