Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի 40 ժամ տևողությամբ և գերմանացի 200 դերասանների մասնակցությամբ հիշատակի միջոցառում տեղի կունենա Նյունբերգի պետական թատրոնի բեմում: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեցգերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Քրիստիան Պապկենˋ հավելելով, որ ներկայացվելու է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռնա 40 օրը» վեպը:
Բացի այդ, միջոցառման օրը ելույթ կունենան Գերմանիա այցելած հայտնի ցեղասպանագետներ, ելույթ կունենա հայազգի երգչուհի Հրաչուհի Բասենցը:
Միջոցառման նպատակն է գերմանական հասարակությանը իրազեկել Հայոց ցեղասպանության մասին: