Միացյալ Նահանգների Miz Mooz առեւտրանիշը կնոջ կոշիկ Է ներկայացրել սելֆիի համար: Այս մասին հաղորդել Է ընկերության կայքը: Բարձրակրունկ կոշիկը, որն ստացել Է Selfie Shoes («Սելֆի կոշիկ») անվանումը, ֆիրմայի առցանց-խանութներում կվաճառվի ապրիլի 2-ից՝ սկսած 199 դոլար գնից:

 

Կոշիկների ֆիրման թույլ Է տալիս դրանց առջեւի մասում դնել բջջային հեռախոսը: Դրանից հետո այդ կոշիկը հագած կանայք պետք Է բաձրացնեն ոտքը եւ մատով սեղմեն կոշիկի ներսում գտնվող հատուկ ստեղնը, որն ակտիվացնում Է խցիկը: