28-ամյա հաղորդավարուհի, ասմունքող, «Cosmopolitan» ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը տևական ժամանակ է, ինչ բացահայտում է հայ հայտնիների «Սպիտակ անկյունը»:) BlogNews.am-ը որոշեց բացահայտել Հրաչուհու «սպիտակ անկյունը» ու անկեղծ զրույց ունեցավ նրա հետ:)
-Իմ գործունեության դաշտերը տարբեր են՝ «Cosmopolitan» ամսագիրը, աշխատանքս հեռուստատեսությունում, բեմում, սակայն իմ էությունը նույնն է: Ես երբևէ չեմ կարող անել մի բան, որը համապատասխան չէ իմ իրական էությանը: Ես բաց, անկեղծ մարդ եմ և կարծում եմ, որ այլ կերպ ուղղակի հնարավոր չէ: Իհարկե, յուրաքանչյուր ձևաչափ ինչ-որ չափով թելադրում է իր տրամադրությունը. երբ ես առաջին անգամ մտա իմ տաղավար, ինձ հետ անբացատրելի բան տեղի ունեցավ: Տաղավարը, այն, ինչ ես ու մեր ամբողջ թիմը պատկերացնում էինք, թելադրեցին այն տրամադրությունը, որն առաջին իսկ օրվանից տիրեց «Սպիտակ անկյունում»: Սա այն է, ինչ ես կամ: Իմ տրամադրություններից, գուցե՝ իմ գույներից մեկը:
Շարունակությունը` այստեղ: