ESem.am-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Քիթ cut» ներկայացման մեջ դերասանուհի Լիլի Միքայելյանին կփոխարինի «Վիտամին» ակումբի դերասանուհի Զառա Սահակյանը, քանի որ Լիլինշուտով մայրանալու է: Մարտի 31-ին Պարոնյանի թատրոնում սպասվելիք պրեմիերային հանդիսատեսն այս ներկայացումը կտեսնի նոր լուծումներով:
Մեզ հետ զրույցոււմ Զառան ասաց, որ չէր հասցրել դիտել այս ներկայացումը, քանի որ այդ շրջանում ԱՄՆ-ում էր: «Ես նայեցի նկարահանված տարբերակը: Տղաները մտավախություն ունեին, որ նայելու դեպքում խաղս կարող է նմանվել Լիլիի խաղին, քանի որ այդ դեպքում դժվար է լինում կերպարն այլ կերպ վերարտադրել, սակայն այդպես չեղավ, որովհետև 3 կերպարների գույներն էլ հիմնահատակ փոխել ենք»,- նշեց դերասանուհին:
Զառան հայտնեց, որ Լիլին խաղում էր գյումրեցի կնոջ դեր, ինքը՝ քաղքենի: «Մատուցողուհու դերում ներիկայանում եմ որպես ղարաբաղցի: Երբևէ չէի խաղացել ղարաբաղցու դեր և այս կերպարի համար զրոյից լեզու եմ սովորել: Ինձ համար դա բավականին բարդ էր, բայց հաղթահարեցի»,- ասաց Զառան:
Անդրադառնալով Լիլիի խաղին՝ Զառան ընդգծեց, որ նա խաղացել է իր ձևի մեջ՝ իր գույներով. «Ինձ համար շատ հետաքրքր էր նրա խաղը: Ես իմ առաջ խնդիր չեմ դրել կերպարը ներկայացնել ավելի լավ, ուղղակի ես խաղում եմ իմ ձևով»:
Ըստ դերասանուհու՝ ներկայացումը չի տուժել փոփոխություններից, քանի որ իրենք փորձել են այնպես անել, որ տեսարանները թարմանան, սակայն ասելիքը չտուժի: «Մեծ հույս ունեմ, որ մեր աշխատանքը կգնահատվի, առավել ևս, որ այսօր իրականությունից դրվագներ կան: Կարծում եմ՝ ներկայացումը դուր կգա հանդիսատեսին»,- եզրափակեց դերասանուհին:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը