Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հայտարարել Է, որ կրկին համերգներ է տալու: Մեկ տարվա ընդմիջումից հետո նրա առաջին ելույթը կկայանա օգոստոսի 27-ին Լաս Վեգասում: Տոմսերը վաճառքի կհանվեն արդեն մարտի 28-ին: Օգոստոսի վերջից մինչեւ հունվարի կեսերը Դի ոնը 40 համերգ կտա Լաս Վեգասում:

 

Անցյալ տարվա օգոստոսին երգչուհին հայտարարել էր, թե ընդմիջում է իր կարիերան, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի իր երեխաների եւ ամուսնու՝ Ռընե Անջելիլի հետ, որի մոտ երկրորդ անգամ կոկորդի քաղցկեղ են ախտորոշել: Սելին Դիոնն իր մենեջեր Ռընե Անջելիլի հետ ամուսնացել է 1994 թվականին: Զույգը երեք երեխա ունի: Երգչուհին հայտնել է, որ իր ամուսինն իրեն շատ ավելի լավ է զգում, եւ հենց նա Է համոզել իրեն վերադառնալ բեմ:

 

Սելին Դիոնը համաշխարհային ճանաչում Է ստացել 1988 թվականին՝ հաղթանակ տանելով «Եվրատեսիլ» մրցույթում, որտեղ նա ներկայացրել Է Շվեյցարիան: Երգչուհին ավելի քան քսան ալբոմ է ձայնագրել, որոնց մի մասը՝ ֆրանսերեն: Դիոնը հինգ «Գրեմմի»-ի մրցանակակիր է, ներառյալ պարգեւը տարվա ալբոմի (Falling Into You, 1996) եւ «My Heart Will Go On» տարվա երգի համար՝ 1997 թվականի «Տիտանիկ» ֆիլմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: