Բրիտանացի ռեժիսոր Սամանտա Թեյլոր Վուդը պաշտոնապես հայտարարել Է, որ չի մասնակցի իրեն հռչակ բերած «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի շարունակության նկարահանումներին: «Ես չեմ վերադառնում ռեժիսորի աթոռ սիքվելներ ստեղծելու համար,- հայտնել Է ռեժիսորը մարտի 25-ին տարածված հայտարարության մեջ:- Բայց ես հաջողություն եմ ցանկանում բոլոր նրանց, ովքեր կստանձնեն այդքան գայթակղիչ պատասխանատվությու նը եւ կստեղծեն եւս երկու կամ երեք սերիաներ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

 

«Մոխրագույնի հիսուն երանգներն» իսկական սենսացիա Է առաջացրել շատ երկրներում: Այն վարձույթ Է դուրս եկել փետրվարին եւ ստեղծողներին  բերել 558,5 միլիոն դոլար՝ 40 միլիոն արտադրական ծախսերի դեպքում:

 

Կինոնկարի իրավունքների սեփականատեր Universal ընկերությունը, բնականաբար, շտապում Է ամրապնդել եւ զարգացնել հաջողությունը՝ թողարկվելով երկու, իսկ, հնարավոր Է, նաեւ երեք սիքվել: Սակայն այժմ կինոստուդիան հայտնվել Է այնպիսի իրավիճակում, երբ անհրաժեշտ Է գտնել նոր ռեժիսորի:      

 

Ինչպես հաղորդում են կինեմատոգրաֆիական շրջանները, ծրագրից Սամանտա Թեյլոր Վուդի դուրս գալու գլխավոր պատճառ են դարձել նրա լարված հարաբերությունները «Մոխրագույնի հիսուն երանգները» եռերգության հեղինակ բրիտանացի կին գրող Է.Լ. Ջեյմսի հետ: Վերջինս մշտապես միջամտել Է նկարահանումներին եւ պնդել, որ լինեն ավելի բաց տեսարաններ:   

 

Միաժամանակ հայտնի Է դարձել, որ սցենարիստ Քելլի Մարսելը նույնպես հրաժարվել Է ֆիլմի շարունակության վրա աշխատելուց: «Դրա հետեւանքով,- նշում Է Hollywood Reporter շաբաթահանդեսը,- պրոդյուսերները հայտնվել են մի իրավիճակում, երբ ստիպված են նոր ստեղծագործական կոլեկտիվ գտնել»:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, միակ բացառությունը ֆիլմի գլխավոր հերոսներնե են: Դեռ նախքան առաջին կինոնկարի նկարահանումների սկսվելը դերասանուհի Դակոտա Ջոնսոնը, նա կատարում Է Անաստեյշա Սթիլի դերը, եւ դերասան Ջեյմի Դոռնանը, որը խաղացել Է Քրիստան Գրեյին, ստորագրել են բոլոր սիքվելներին մասնակցելու պարտավորագիր, եթե դրանք հետեւեն: Թեեւ, ինչպես հաղորդվում Է, նրանք արդեն պահանջել են ավելացնել ապագա աշխատանքի համար իրենց հոնորարները: