Այսօր` մարտի 25-ին, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ դերասան, ՀՀ Ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի վերջին հրաժեշտի արարողությունը:

Արտիստի հուղարկավորությանը ներկա էին բազմաթիվ հայտնի մարդիկ` դերասաններ, արվեստի գործիչներ` Ռաֆայել Քոթանջյանը, Հարություն Մովսիսյանը, Տիգրան Ներսիսյանը, Արմեն Մարությանը, Ալլա Վարդանյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Հակոբ Ղազանչյանը,  Ռազմիկ Խոսրոևը, Ջուլիետտա Բաբայանը, Խորեն Լևոնյանը, Նարեկ Հայկազյանն ու այլք:

Դերասնի աճյունն ամփոփեցին Երևանի քաղաքային պանթեոնում:

 

 

Նշենք, որ Սուրբ Հովհաննես եկեղեցում երեկ տեղի ունեցած դերասանի հոգեհանգստի արարողությանը ներկա էին նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Մովսիսյանն ու այլք:

Հիշեցնենք, որ Կարեն Ջանիբեկյանը կյանքից հեռացավ մարտի 22-ին 78 տարեկանում:

 

 

                                                                                                                 Ներկայացրեց Մարիա Բաղդասարյանը