Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի շրջանակներում կղեկավարի Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Համերգը տեղի կունենա մարտի 29-ին:
Որպես մենակատար հանդես կգա Լետիցիա Մորենոն (ջութակ)։
Ծրագրում կհնչեն Ղազարոս Սարյանի Պասակալիա սիմֆոնիկ նվագախմբի համար, Դմիտրի Շոստակովիչի Ջութակի կոնցերտ թիվ 1, Լյուդվիգ վան Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 7 ստեղծագործությունները: