Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Սամվել Դանիելյանն է, ում հանդիպել ենք նաև մի շարք սերիալներում և նախագծերում: Միշտ դրական էմոցիաներ փոխանցող ժպտերես երիտասարդ, ով հավատում է, որ կյանքում ամեն ինչ լավ է լինելու, յուրաքանչյուրը թող հավատա հրաշքների: Նա էլ սպասում է իր համար չբացահայտված հաճույքի իրականացմանը:
-Այժմ ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Շուրջ 15 տարի է, աշխատում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում, որը միշտ էլ եղել է իմ առաջնային աշխատանքը: Առանց բեմի ես ինձ ուղղակի չեմ պատկերացնում: Երբ կողքից այլ առաջարկներ են լինում, նորից սիրով ու նվիրվածությամբ եմ անում, բայց ոչ առանց դադարի: Տվյալ պահին միայն թատրոնում եմ զբաղված:
-Իսկ ինչպե՞ս է, որ Ձեզ այլևս սերիալներում չենք հանդիպում:
-Անկեղծ ասած՝ դրա համար հստակ պատճառ չկա: Մի քանի առաջարկներ վերջերս ունեցել եմ, բայց տարբեր պատճառներով չի ստացվել այնպես, որ համագործակցենք: Բայց ասեմ, սերիալային դադարի պատճառով առանձնապես չեմ տխրում:
Շարունակությունը` այստեղ: