Բաղադրությունը`


Խմոր
6 հատ ձու
6 ճաշի գդալ շաքարավազ
6 ճաշի գդալ այլուր
2 ճաշի գդալ կակաո


Պատրաստման եղանակը`


Խմորի բաղադրիչները դանդաղ խառնել գդալի օգնությամբ:


Տապակին (35х28 սմ.) քցել թուղթ թխելու համար և խմորը հավասար տարածել: Թխել 180-200*С նապախես տաքացած ջեռոցում մինչև պատրաստ լինելը:


Պատրաստի բիսկվիթը դնել սրբիչի վրա:Թողնել սառչի: Այնուհետև թեքել, հանել թուղթը:Բաժանել տորթը 2 մասի: Յուրաքանչյուր մասը փաթափել սրբիչով :


Կրեմ. 200 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագը և 200 գրամ շաքարի փոշին , 1 տուփ վանիլինը,հարել միքսերով ,մինչև միասեռ զանգված դառնա:Այնուհետև ավելացնել 400 գրամ լաբնե (դա սերուցքային պանիր է ) և լավ հարել:


Թեքել բիսկվիթը,այն մի քիչ թեքված կլինի, ինչ էլ պետք էր որպեսզի ավելի հեշտը փաթաթեք:


Մեջտողում լցնել կրեմը:Հաշվել այնպես, որ փաթաթելուց երկու եզրերը միանան և ոչ մի ավելորդ բան չման: Փաթաթել և սեղմել, որպեսզի այն չբացվի:


Երկրորդ մասի հետվարվել նույն կերպ:


Դնել սառնարանում 1 ժամով,այնուհետև կտրել Ձեր ցանկացած չափով:
Գեղեցկության համար, եթե ունենք ժամանակ կարող եք վրան լցնել գլազուր ,վրան շաղ տալ կոկոսի փաթիլներ: