Լիբանանցիերգչուհի Պասկալ Սաքրը կատարել է Շարլ Ազնավուրի «Նրանք ընկան» («Իլ Սոն Թոնպէ») ֆրանսերեն երգը:


Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթից: «Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ցանկացա իմ ցավն, արցունքներն ու ցասումն արտահայտել»,- լիբանանյան լրատվական գործակալությանը հայտարարել է երգչուհին:

 

Նախորդ տարի ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը Facebook սոցիալական ցանցով տարածել էր «Նրանք ընկան» երգը և գրել. «Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցն է։ Այս երգը գրվել է 1975 թվականին Շառլ Ազնավուրի և Ջորջ Գարվարենցի կողմից՝ 60-րդ տարելիցի կապակցությամբ»: 

 

Հանրահայտ Շառլ Ազնավուրը մտադիր է Հայոցցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգովհանդես գալ ՎատիկանումԸստ տեղեկությունների՝ Ազնավուրը մարտի 18-ին ներկա է գտնվելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ընդունելությանը

որտեղ մտադիր է նրա հետ խոսել համերգի մասին: