Bravo.am-ը գրում է.
Ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը հայ փոքրիկների համար նոր նախագիծ ունի: «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած-մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով» ֆիլմերի ռեժիսորը պատրաստվում է նկարահանել հեքիաթ-ֆիլմ արկածային կատակերգություն ժանրում: Նա BRAVO.am-ի հետ զրուցում պատմել է իր նոր ֆիլմի, հաջողությունների եւ ոգեշնչման աղբյուրի մասին:
- Ո՞ւմ հետ եք նախաձեռնել հեքիաթ-ֆիլմի նկարահանումը եւ ո՞ր տարիքի հանդիսատեսի համար է այն նախատեսված:
- Դեռ որեւէ ընկերության հետ չեմ համագործակցում, իմ ուժերով եմ փորձում իրականացնել: Հիմա ամենադժվար փուլն է. փորձում եմ ֆիլմի բյուջեն հավաքել: Ցանկանում եմ այնպես նկարել, որ բոլոր տարիքի մարդիկ էլ հաճույք ստանան, որովհետեւ այն նախատեսված է ընտանեկան դիտման համար:
-Ո՞վքեր են նկարահանվելու: Կլինե՞ն այլազգի դերասաններ:
- Հեքիաթ-ֆիլմը կլինի միայն հայ դերասանների մասնակցությամբ եւ հայերեն լեզվով, քանի որ նախատեսված է հայ երեխաների համար, որոնք ապրում են աշխարհի տարբեր ծայրերում:
Շարունակությունը` այստեղ: