Դերասանուհի  Լուիզա Ղամբարյանը շատ է սիրում ֆիլմեր դիտել, թեև ժամանակի սղության պատճառով այժմ չի հասցնում հաճախ դիտել ֆիլմեր: ESem.am-ն այս կիրակի ներկայացնում է Լուիզայի նախընտրած ֆիլմերը:

 

 

«Ֆիլմ դիտելն ինձ համար երկկողմանի գործընթաց է՝ որպես դիտող, մի քիչ էլ որպես մասնագետ: Ես մասնագիտությամբ կինոռեժիսոր եմ և ֆիլմ դիտելիս փորձում եմ մասնագիտական հնարքների մեջ խորանալ: Թեև կայացած մասնագետ չեմ, ռեժիսորի աչքերով տեսնում եմ մի շարք նրբություններ»,- նշեց դերասանուհին:

Լուիզայի խոսքով՝ ռեժիսորական աշխատանքը, դերասանական խաղը և սցենարը փոխկապակցված են, սակայն  նրա համար դերասանական խաղը մի փոքր առաջնային է: «Դերասանի էներգետիկան շատ կարևոր է: Եթե դերասանն ինձ հուզեց, ես շարունակում եմ դիտել ֆիլմն ու ընթացքում արդեն կարողանում եմ արձանագրել ռեժիսորական որակն ու սցենարը, որոնք ամենակարևոր բաղադրիչներն են»,- ասաց նա ու հավելեց, որ կան ֆիլմեր, որոնք կարող է դիտել մի քանի անգամ:

 

 

Նա նշեց, որ  ամեն տարի դեկտեմբերի 31-ին դիտում է «Բաղնիքդ անուշ» («Ирония судьбы») ֆիլմը: «Հիմնականում մանկությանս ֆիլմերն եմ դիտում երկրորդ կամ երրարդ անգամ, քանի որ դրանք ասոցացվում են տարբեր հիշողությունների հետ»,- ասաց դերասանուհին:

Լուիզայի համար  ֆիլմ դիտելու լավագույն վայրը տունն է: «Սիրում եմ ֆիլմ դիտել և՛ մենակ, և՛ ամուսնուս՝ Գեորգիի հետ: Դա կախված է ֆիլմի ժանրից և ասելիքից: Կան ֆիլմեր, որոնք ամուսնուս հետ դիտելիս ավելի լավ եմ հասկանում ու տպավորվում, կան ֆիլմեր, որոնք նախընտրում եմ մենակ դիտել: Կատակերգական ֆիլմերն աղջկաս հետ եմ սիրում դիտել, քանի որ նրա ծիծաղից, արձագանքից ավելի շատ եմ հաճույք ստանում: Միգուցե միայնակ դիտեի, դրանք ինձ համար այդքան տպավորիչ չլինեին»,- նկատեց դերասանուհին:

Ահա և նրա հնգյակը:)

 

Пролетая над гнездом кукушки
Человек дождя
Адвокат дьявола
Персонаж
Москва слезам не верит

Пролетая над гнездом кукушки

 


Человек дождя

 


Адвокат дьявола

 


Персонаж

 


Москва слезам не верит

 

 


Հաճելի կինոդիտում մաղթեց Ամալյա Հովհաննիսյանը