Շառլ Ազնավուրի երկրպագուհի թոշակառու Լիդա տատիկը, ով հայտնի էր դարձել երգչի նկատմամբ իր տածած սիրով, պարզվում է, շանսոնյեի երգերից բացի, շատ է սիրում կատարել նաև հայկական երգեր, թեև երբեք Հայաստանում չի եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը` այս մասին նշվում է ռուսական ren.tv հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում:


Ավելի վաղ ռուս լրագրող Ալեքսանդր Չեռնիխը «Facebօok» սոցիալական ցանցում տեղադրել էր մի տեսահոլովակ, որտեղ Լիդա տատիկը մետրոյում երգում էր շանսոնյեի երգերից մեկը` նվիրված Էդիտ Պիաֆին: Բլոգերների ակտիվության շնորհիվ այդ պատմությունը հասել է Ազնավուրի մոսկովյան համերգի (այն կայանալու Է ապրիլի 22-ին) կազմակերպիչներին և հենց շանսոնյեին: «Եթե այդ երգերը 17-ամյա աղջնակ երգեր, դա շատ բնական կլիներ,

սակայն տատիկը, որ անգամ ֆրանսերեն չգիտի, անգիր գիտի բոլոր երգերը: Ես ոչ միայն ցանկանում եմ նրան իմ 

համերգին հրավիրել,այլև ընթրիքի: Շատ եմ ցանկանում նրա հետ ծանոթանալ»,- ասել էր Ազնավուրը: Մեծանուն երգչին նաև շատ դուր է եկել Լիդա տատիկի ձայնը` նմանեցնելով այն Էդիտ Պիաֆի ձայնին:


Լիդիա Իվանովնան 73 տարեկան է: Նա սիրում է երգել սիրո և երջանկության մասին, ահա թե ինչու նրա կուռքը հենց Շառլ Ազնավուրն է: Իմանալով, որ Լիդիա Իվանովնան սիրում է նաև հայերեն երգեր կատարել` շանսոնյեն այս կապակցությամբ ասել է. «Ես նույնպես սիրում եմ հայկականերգերը: Թեևնա միայն ռուսերեն է խոսում, բայց համոզված եմ, մենք 

զրուցելու ընդհանուր բան կգտնենք: Մենք պարզապես կերգենքմիասին` ֆրանսերեն կամ հայերեն»: