Արդեն գրեթե երկու տարի է՝ շատերին հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որ տարիներ շարունակ սիրված ու միասնական «Կարգին» դուետնառանձին է գործում: Ավարտվեց ոչ միայն «Կարգին հաղորդում»-ն, այլև փլուզվեց Հայկո-Մկո հումորային զույգը:
Ազատություն ռադիոկայանի Facebook-յան ասուլիսի ընթացքում Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, անդրադարձել էր այդ հարցին, քանի որ, ինչպես յուրաքանչյուր պատեհ առիթի դեպքում, երկրպագուն առաջինը հնչեցնում է նրանց միավորման մասին հարցը: Ի պատասխան, Հայկոն նշել էր, որ ինքն անձամբ բաց է և պատրաստ համագործակցել՝ հորդորելով հարցն ուղղել Մկոյին:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Մկրտիչ Արզումանյանի` Մկոի հետ, ով մեկնաբանելով իր և Հայկոյի վերամիավորման մասին լուրն ասաց. «Նշեմ, որ «Կարգին հաղորդման» ավարտը բոլորովին կապված չէ մեր դուետի փլուզման հետ: Մենք ուղղակի տվյալ պահին անցանք այլ ձևաչափի. «Կարգին հաղորդում»-ից հետո ստեղծվեց «Կարգին սերիալ»-ը, որում նորից միասին ենք աշխատել: Ինչ վերաբերում է մեր՝ կրկին համագործակցությանը, ապա ես բացառում եմ այդ հանգամանքը: Մենք տարբեր անելիքներ, ծրագրեր ունենք: Մեր համագործակցությունն ինձ համար տեղում «դոփել» կլինի, հետընթաց, իսկ ես փորձում եմ նոր ռեժիսորների, դերասանների հետ աշխատել, ինչն ինձ նոր հնարավորություններ կտա: Համոզվել եմ, որ ճիշտ ուղի եմ ընտրել»:
Շարունակությունը` այստեղ: