Երգչուհի Սիլվա Հակոբյանի «Շնորհավոր» տեսահոլովակի նկարահանումների մասին ESem.am-ը պատմել էր իր ընթերցողներին, սակայն հետաքրքիր մի փաստ Սիլվան ցանկացել էր գաղտնի պահել մինչ պրեմիերան:) Տեսահոլովակում տատիկին մարմնավորում է դերասան Սարգիս Գրիգորյանի կնոջ` դերասանուհի Մանո Գրիգորյանի տատիկը՝ տիկին Նելլին:)
«Ես իմ էջում գրել էի, որ տեսահոլովսկիս համար փնտրում եմ տատիկների, ովքեր ունեն բարետես արտաքին և դերասանական հմտություններ: Մանոն առանց տատիկին զգուշացնելու ուղարկել էր նրա լուսանկարները և բազմաթիվ լուսանկարներից ընտրեցինք հենց այդ տարբերակը»,- ESem.am-ին ասաց երգչուհին ու հավելեց, որ դա նրա հետ առաջին հանդիպումն էլ տպավորիչ է եղել:)
«Ուրախ եմ, որ հենց նրա հետ համագործակցեցինք: Ընդհանրապես չի երևում, որ նա 83 տարեկան է: Շատ թեթև բնավորություն ունի, շատ քիչ բողոքներ կային, չնայած տատիկին շատ տանջեցինք, հատկապես՝ նկարահանման առաջին օրը. նա պատվով հաղթահարեց այդ ամենը: Երբ ասում էի` կներեք տիկին Նելլի, ասում էր՝ ի՞նչ ես խոսում ինձ հաճելի է, ես դա անում եմ, որովհետև վաղը բոլորն են դա տեսնելու, և ես ուզում եմ, որ ամեն բան լավ ստացվի»,- ոգևորությամբ պատմեց Սիլվան՝ նշելով, որ տատիկը Թատերական ինստիտուտում վոկալ է դասավանդում, նաև խաղացել է 2 ֆիլմում:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը