Life.panorama.am-ը գրում է.

 

Իմ մասին շատ անհավանական բաներ են գրել. օրինակ` որ ես հազվադեպ եմ դուրս գալիս տանից և չեմ սիրում զրույցի բռնվել: Դա սուտ է. եթե ինձ խոսելու առիթ տան, ես անչափ շատ կխոսեմ:

 

Ես վաղուց արդեն համակերպվել եմ այն մտքի հետ, որ ապագայում ամեն ինչ գնալով վատանալու է, սակայն չեմ դադարում զարմանալ ու քննադատել: Երևի, խղճիս մաքրության համար եմ անում:

 

Երևի, քաղաքական գործիչներին նորից իմաստուն և ազնիվ լինել սովորեցնելու համար հարկավոր է յուրաքանչյուրի կողքին մեկ փիլիսոփա և մեկ պոետ կարգել: Արդար լինելու համար նախ պետք է բարի լինել: Լինել բարի նշանակում է հասկանալ, որ բոլոր մարդիկ կարող են սխալվել:

 

Ընտանիքը կամ անդադար սաբոտաժ է կամ հուսալի հանգրվան. երկրորդ դեպքում բախտդ ժպտացել է քեզ: Ես դեմ եմ աբորտներին, քանի որ հավատացած եմ, որ կյանքի ցանկացած նշույլ հարկավոր է պահպանել:

 

Շարունակությունը` այստեղ: