Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը վերջերս նոր ֆոտոշարք է անցել ավերակներ հիշեցնող մի վայրում, որի մանրամասներն ու ստացված լուսանկարները առաջինը ESem.am-ին է տրամադրել: Տաթևիկի փոխանցմամբ` նոր ֆոտոշարք ունենալու գաղափարը շատ պատահական է ստացվել. մեկ օրում նա պայմանավորվել է լուսանկարչի հետ, ընտրել են համապատասխան վայրն ու գործի անցել: «Այդ օրը շատ ցուրտ էր, ես էլ՝ կարճաթևով էի. Արդյունքում՝ հասցրել եմ մրսել ու հիվանդանալ»,- նկատեց Տաթևիկը:

 

 

Դերասանուհու նոր ֆոտոշարքը բավականին էքստրեմալ պայմաններում է անցել: Թեև նա վախենում է բարձրությունից, սակայն համաձայնել է կտուր բարձրանալ ու այնտեղ ևս լուսանկարվել: «Մի պահ այնպես պատահեց, որ քիչ էր մնում ընկնեի կտուրից. այն եռանկյունի էր ու մինչև դրան հասնելը բավականին բաց տարածություն կար… Բայց ամեն ինչ լավ ավարտվեց»,- պատմեց դերասանուհին:

 


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը