Դերասան Ստեփան Ղամբարյանը շատ է սիրում ֆիլմեր դիտել և գրեթե ամեն օր ժամանակ է գտնում այդ զբաղմունքի համար: ESem.am-ի հետ զրույցում նա ասաց. որ այժմ հոլիվուդյան սերիալներ է դիտում: Այս փուլում նա նաև դիտում է օսկարակիր ֆիլմերը: Դերասանը ESem.am-ի ընթերցողների համար առանձնացրել է իր սիրելի ֆիլմերից 5-ը, որոնք կարող եք դիտել կիրակի երեկոյան:)

 

 

«Սիրում եմ թրիլլերներ: Առհասարակ ֆիլմը պետք է ունենա ասելիք և մի քանի շերտ»,-ասաց դերասանը՝ նշելով, որ չի սիրում, օրինակ, սարսափ ֆիլմեր: Ստեփանի փոխանցմամբ՝ ֆիլմ դիտելիս իրեն առաջին հերթին գրավում է սցենարը, ապա ռեժիսորական աշխատանքն ու դերասանական խաղը: «Վերջերս դիտել եմ ֆիլմեր, որոնցում օպերատորական աշխատանքը շատ հետաքրքիր ու յուրօրինակ էր: Դա ևս կարևորում եմ»,- նկատեց դերասանը:

 

 

Ստեփանի ամենասիրելի դերասանն Ադրիանո Չելենտանոն է: Նա գիտի՝ Չելենտանոյի մասնակցությամբ յուրաքանչյուր ֆիլմ իրեն տպավորելու է: «Նա ինձ համար օրինակելի արտիստ է: Նա ամբողջ աշխարհին ապացուցեց, որ կինոյում կարելի է թատրոն խաղալ ու ոչ ոք չկարողացավ ասել, որ նա կինոյում թատրոն է խաղում: Դա նրանից է, որ նա ամեն բան այնքան բնական է անում, որ ուղղակի հաճույք ես ստանում: Անգամ գիրք եմ ձեռք բերել նրա մասին ու այժմ կարդում եմ»,- նշեց Ստեփանը, ով լավ ֆիլմը կարող է դիտել մի քանի անգամ և չձանձրանալ:

Ահա և նրա հնգյակը :)

Джентльмены удачи


 

Укрощение строптивого

 


Оскар

 


Счастливое число Слевина

 


Синьор Робинзон



Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը