«Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի ութերորդ Էպիզոդն Էկրաններ կբարձրանա 2017 թվականի մայիսի 26-ին: Այս մասին հայտարարել Է Walt Disney Co. կինոընկերության ղեկավար Ռոբերտ Այգերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությունը:

 

2012 թվականին Walt Disney Co. ընկերությունը 4 միլիարդ դոլարով ձեռք Է բերել Lukasfilm կինոստուդիան, որն «Աստղային պատերազմների» նկարահանումների իրավունքների տերն Է, խոստանալով նկարահանել ֆանտաստիկ ցիկլի եւս, առնվազն, երեք Էպիզոդ:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «Աստղային պատերազմներ: Էպիզոդ VII. Ուժի զարթոնքը»(Star Wars: Episode VII: The Force Awakens) կդառնա նոր եռերգության առաջին ֆիլմը: Դա Էկրանին կհայտնվի ընթացիկ տարվա դեկտեմբերի 16-ին: 2017 թվականին «Էպիզոդ 8»-ի Էկրան բարձրանալուց հետո եռերգությունը ավարտին կհասցնի «Աստղային պատերազմներ» սերիայի իններորդ ֆիլմը, որը լայն Էկրաններին կհայտնվի 2019 թվականին: «Աստղային պատերազմներ» սերիայի ֆիլմերը համաշխարհային վարձույթում հավաքել են ավելի քան 4,38 միլիարդ դոլար՝ հինգերորդ դրամարկղային ցուցանիշը բոլոր կինոպատումների մեծ »: