Aroxj.am-ը գրում է.

 

Մինչ դուք կարդում եք այս նախադասությունը մեկ հոգի մահանում է ծխելու հետևանքով
Չնայած աշխարհի որոշ երկրներում ծխողների թիվը սկսել է կրճատվել, սակայն միջերկրածովային և աֆրիկական երկրներում ծխողների թիվը մեծ աճ է գրանցել: Տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ առաջիկա քառորդ դարում ծխողների թիվը ավելանալու է: 


Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը 2010-ին իր առաջիկա նպատակներից մեկը սահմանել էր մինչև 2025 թվականը 30 տոկոսով կրճատել ծխախոտ օգտագործողների թիվը, սակայն ծխողների թվի աճի վերջին միտումները ցույց են տվել, որ այդ նպատակին հասնելը գրեթե անհնար է լինելու: 


Համաձայն ուսումնասիրության` առաջիկա 10 տարիներին ծխողների թիվը կավելանա՝ 2025-ին հասնելով 1.1 միլիարդի: Ընդ որում, համաձայն ուսումնասիրության, առաջիկա 10 տարիներին, հիմա ծխողների ուղիղ կեսը կմահանա ծխելու հետևանքով:


Համաձայն մեկ այլ ուսումնասիրության, որը հրապարակվել է Lancet ամսագրում, յուրաքանչյուր 6 վայրկյանում ծխելու հետևանքով մեկ հոգի մահանում է:

 

Շարունակությունը` այստեղ: