Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանն է, ում ժամանակին հաճախ էինք հանդիպում հումորային սերիալներում: Դերասանուհին այսօր էլ «պարապ» չէ, մասնակցում է մասնավոր ներկայացումների, նաև գործընկերոջ՝ դերասան Արթուր Հակոբյանի հետ հանդես է գալիս համերգային-հումորային ծրագրով: 

 

-Ձեր մասին բավական ժամանակ է նորություն չունենքՀրաժե՞շտ եք տվել դերասանական գործունեությանը:


-Ոչ, այժմ զբաղվում եմ համերգային ծրագրերով, որը տեղի է ունենում Առնո Բաբաջանյան սրահում: Նաև, ժամանակ առ ժամանակ հյուրախաղերով լինում ենք և Հայաստանի տարբեր մարզերում, և Հայաստանից դուրս: Ծրագիրը կազմում և աշխատում ենք դերասան Արթուր Հակոբյանի հետ: Մեզ հետ են լինում նաև երգիչ-ամուսիններ Արմանը և Յանան: Մեր համերգային ծրագիրը կոչվում է «Մի բուռ ժպիտ և բարություն», ունենում ենք մարդաշատ դահլիճներ և բարձր տրամադրություն ապահովում 1 ժամ 30-40 րոպե:

 

Մեր հումորի մեջ մեծ «դարդ ու ցավ» կա, մտածելու առիթ է տալիս: Եթե գաք, կտեսնեք, որ մեր բեմը դատարկ է, այնտեղ միայն երկու աթոռ է և երկու որևէ կոչում չունեցող դերասան, ովքեր կարողանում են դահլիճը միշտ պահել լեփ-լեցուն, հանդիսատեսին՝ գոհ ու բարձր տրամադրությամբ: Մեր լավագույն գնահատականը չդադարող ծափահարություններն են և դրսում, ամեն քայլափոխի մոտեցող ու սիրո խոստովանություն անող մարդիկ: Դա ամենամեծ կոչումն է:

-Ի՞նչ թեմաների եք ավելի շատ անդրադառնումԸնդհանրապեսո՞ր բնագավառն է ավելի շատ թեմա տալիս 

հումորիստներին:


-Սոցիալական, տնտեսական, կենցաղային: Մենք խոսում ենք ամեն ինչից: Ամենամեծ թեմա տվող ոլորտը սերն է, ընտանիքը:

 

Շարունակությունը` այստեղ: