Aroxj.am-ը գրում է.


Տարատեսակ նյարդային սովորությունները հաճախ ձանձրացնում ու նյարդայնացնում են ոչ այնքան ձեզ, որքան ձեր շրջապատի մարդկանց: Սակայն կան նյարդային սովորություններ, որոնք ազդում են նաև հենց ձեր առողջության վրա: Տարբեր ոլորտների մասնագետները գնահատել են մարդկանց շրջանում տարածված ամենանառողջ նյարդային սովորությունները, որոնք վնասում են ձեր  առողջությանը:


ԵՂՈՒՆԳՆԵՐ ԿՐԾԵԼԸ

Իհարկե, այս սովորությունը ամենից առաջ տգեղ է, հետո նյարդայնացնում է շրջապատին, սակայն եթե դուք անտարբեր եք ձեր պահվածքի էսթետիկ կողմի ու մարդկանց նյարդային համակարգի նկատմամաբ, ապա պետք է որ անտարբեր չլինեք ձեր առողջության նկատմամաբ:


Եթե դուք եղունգները կրծում եք, օրինակ սարսափ ֆիլմեր դիտելիս, ապա դա նորմալ է, սակայն եթե այն պարբերական բնույթ է կրում, ապա դա արդեն նևրոզի դրսևորում է, որի արդյունքում դուք վնասում եք ձեր եղունգների առողջությունն ու դրա շրջակա մաշկիին վնասվածքներ հասցնում:


Նյույորքցի դերմատոլոգ  Մայքլ Շապիրոն նշում է, որ եղունգներ կրծելու արդյունքում դուք վնասում եք եղունգների կողքի մաշկը, ինչի հետևանքով մեծանում է ինֆեկցիաներ անցնելու հավանականությունը, կարող են առաջանալ բորբոքումներ:


Շարունակությունը` այստեղ: