«Երգչուհի ԴԱԼԻԹԱՆ կանանց միամսյակի առթիվ յուրահատուկ անակնկալ է պատրաստել: Այժմ նրա «ՄԱՄ ՋԱՆ» երգն արդեն հասանելի է նաեւ Vevo-ում: Հիշեցնենք, որ այս երգը (բառերի հեղինակը հենց Դալիթան է) կյանքի է կոչվել դեռեւս 2013 թվականին եւ երգի կենդանի տարբերակը հնչել է Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում' Երեւանի պետական սիմֆո-ջազ նվագախմբի նվագակցությամբ:

 

Անդրադառնալով աշխարհահռչակ Vevo երաժշտական վիդեոնախագծին' նշենք, որ այն ստեղծվել է 2009 թվականին խոշոր ձայնագրող ընկերությունների կողմից, ինչպիսիք են աշխարհահռչակ Sony Music Entertainment-ը, Universal Music Group-ը եւ Abu Dhabi Media, EMI-ը:

 

Կարճ ժամանակ անց համաշխարհային մեգաաստղերն իրենց երգերն ու տեսահոլովակները վստահեցին ու վստահում են հենց Vevo-ին' ստեղծելով իրենց բացառիկ տեսադարանը: Մինչ այսօր Vevo-ն ամբողջովին հասանելի է Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Մեխիկոյում, Նիդեռլանդներում, Նոր Զելանդիայում, Լեհաստանում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում:

 

Այնպես որ, շնորհավորելով երգարվեստի բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին'միամսյակի առթիվ, հորդորում ենք ստեղծե՛լ ձեր տեսադարանը VEVO-ում ու դառնալ հավասար համաշխարհային աստղերի հետ' արժևորելով ինքներդ ձեզ:

 

Հարգանքներով` Vevo-Հայաստան»: