Թեստը մշակվել է առաջնակարգ մասնագետների կողմից։ Այն 97 տոկոս ճշգրտություն ունի։ Ընտրեք ձեր հասակն ու նայեք արդյունքները:
140 սմ – Առատաձեռն ու բարոյական
Դուք ձգտում եք դառնալ լավագույնը։ Ունեք բարձր ամբիցիաներ ու ստանդարտներ։ Մարդկանց կարող է թվալ, որ ձեզ հետ դժվար է, բայց դժվարություններ ունենում եք հենց ինքներդ ձեզ հետ։ Դուք ժրաջան աշխատում եք, բայց էգոիստ չեք։ Աշխատում եք, որովհետև ուզում եք աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնել։ Սիրում եք, քանի դեռ ձեզ չեն վիրավորել։ Իսկ վիրավորելու դեպքում դեռևս չեք դադարում սիրել։ Շատ քիչ մարդիկ կարող են արժանիորեն գնահատել այն, ինչ դուք անում եք։
140 – 150 սմ – Խելացի ու լայնախոհ
Դուք հրաշալի մտածող եք։ Ձեր մտքերն ու գաղափարներն ամենակարևորն են։ Սիրում եք խորհել ձեր թեորեաների ու հայացքների շուրջ միայնության մեջ։ Դուք ինտրովերտ եք։ Լավ հարաբերություններ եք ստեղծում նրանց հետ, ովքեր սիրում են մտածել ու սովորել։ Երբեք չեք լինում մակերեսային։ Շատ ժամանակ եք ծախսում՝ մտածելով բարոյականության մասին։ Դուք միշտ ձգտում եք անել այն, ինչ ճիշտ է, նույնիսկ եթե մեծամասնությունը ձեզ հետ համամիտ չէ:
150 – 160 սմ – Խորաթափանց և փիլիսոփայական
Դուք ունիկալ, իր տեսակի մեջ եզակի հոգի ունեցող անձ եք։ Ձեր կողքին չկա մեկն, ով գոնե մի քիչ նման է ձեզ։ Ինտուիտիվ եք ու մի փոքր քմահաճ։ Ձեզ հաճախ սխալ են հասկանում, ինչը վիրավորում է ձեզ։ Դուք անձնական տարածքի կարիք ունեք։ Ձեր ստեղծագործությունը հարկ է զարգացնել, այն պահանջում է շրջապատողների հարգանքը։ Ձեր մարդ տեսակը հստակ տեսնում է կյանքի մութ ու պայծառ կողմերը։ Շատ էմոցիոնալ եք:
160 – 170 սմ – Ճշմարտասեր ու հետաքրքրասեր
Դուք պատասխանատու մարդ եք, ով սիրում է հոգ տանել ուրիշների մասին։ Հավատում եք ազնիվ աշխատանքին ու հեշտությամբ ձեզ վրա պարտավորություններ եք վերցնում։ Շատ լավ բնավորություն ունեք։ Մարդկանց մոտ վստահություն եք առաջացնում։ Վառ, արագաշարժ ու սրամիտ անձնավորություն եք։ Դուք միշտ գտնում եք ինչ-որ հետաքրքիր բան պատմելու նյութ:
170 – 180 սմ – Վստահ ու տիրապետող
Շատ անկախ եք։ Ձեր սկզբունքն է՝ «կանեմ ինքս»։ Հույսներդ միայն ձեզ վրա եք դնում։ Գիտեք՝ ինչպես ուժեղ մնալ ձեզ համար ու այն մարդկանց համար, որոնց սիրում եք։ Դուք գիտեք, թե ինչ եք ուզում և չեք վախենում ուղիղ դեպի նպատակը գնալ։ Միակ բանը, որ ձեզ հարկավոր է, այն է՝ մարդիկ ձեզ հետ անկեղծ լինեն։ Դուք պատրաստ եք ճշմարտությանը:
180 – 190 սմ - Բարի և զգացմունքային
Դուք հեշտությամբ եք հարաբերություններ ստեղծում մարդկանց հետ։ Շատ ընկերներ ունեք ու սիրում եք նրանց կյանքն ավելի լավը դարձնել։ Շատ տաք ու լուսավոր աուրա ունեք։ Ձեր ներկայությամբ մարդիկ իրենց բացարձակ հանգիստ են զգում։ Ամեն օր մտածում եք՝ ինչպես ավելի լավը դառնալ։ Ուզում եք լինել հետաքրքիր, խորաթափանց և ունիկալ։ Դուք սիրո կարիք ունեք։ Պատրաստ եք սիրել անգամ նրանց, ովքեր ձեզ չեն սիրում:
190 և բարձր – Երջանիկ ու անխռով
Դուք զգայուն և հասկացող մարդ եք։ Լսում եք ուշադիր և առանց դատապարտելու։ Ձեր կարծիքով՝ յուրաքանչյուր մարդ ունի իր կյանքի ուղին։ Հեշտորեն ընդունում եք մարդկանց ու իրադարձույթունները։ Դիմացկուն եք սթրեսների հանդեպ ու շատ հազվադեպ եք անհանգստանում։ Միշտ լավ ժամանակ եք անցկացնում ու այդքանով հանդերձ՝ չեք շեղվում սեփական ուղուց:
Աղբյուրը՝ INFOmanka