31-ամյա երգչուհի Բեյոնսեին պապարացիները լուսանկարել են առանց դիմահարդարման: Ինչպես հայտնում է eg.ru կայքը, երգչուհուն հաջողվել է լուսանկարել Նոր Օռլեանի օդանավակայանում, որտեղ Բեյոնսեն ելույթ է ունենալու Սուպերգավաթի արարողության ընթացում: Երգչուհին բավական հոգնած տեսք է ունեցել, ինչը, հավանաբար, պայմանավորված է եղել երկար թռիչքով:
Կայքի փոխանցմամբ՝ Բեյոնսեն արարողությանը պատրաստվում է ամենայն լրջությամբ. նախորդ տարի Սուպերգավաթում ելույթ է ունցել Մադոննան: Այժմ Բեյոնսեն ցանկանում է ցույց տալ, որ ոչնչով պակաս չէ նրանից և կարող է հիանալի ելույթ ունենալ: