BlogNews.am-ը գրում է.

 

Շատերին է հետաքրքրում՝ ի՞նչ են անում մեր շատ հայրենակիցներն արտերկրում, որի արդյունքում տարիներ անց նրանք դառնում են հաջողակ ու հարուստ։ Եթե մի կողմ դնենք բացառությունները, ապա գրեթե բոլորն էլ իրենց հարստությունը սկսել են դիզել փոքր բիզնեսում, որը հիմնել են այս կամ այն երկրում։ Ձեզ ենք ներկայացնում փոքր բիզնեսի համար ամենահարմար ու նպաստավոր 10 երկրները, որտեղ բիզնես հիմնելը երբեմն հեշտ է, իսկ երբեմն դժվար, բայց եթե դա հաջողվում է, ապա փոքր բիզնեսը դառնում է եկամտաբեր ու կայուն։

Եվ այսպես, դիտարկենք 10 երկրներ ու պայմանները, որոնք պետք են, ասենք, ինչ-որ խանութ, սրճարան կամ էլ հագուստի փոքր արտադրամաս բացելու համար։

10. ԱՄՆ

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում փոքր ձեռնարկատերերի 75 տոկոսը բիզնեսը սկսում է 75000 դոլարից քիչ կապիտալով, իսկ 50 տոկոսը՝ 20000-ից էլ քիչ կապիտալով։ Կախված նրանից, թե որ նահանգում եք ուզում բացել Ձեր բիզնեսն ու ինչ բիզնես եք ուզում բացել, նույնիսկ ավելի քիչ գումարով կարող եք եկամտաբեր փոքր բիզնես սկսել։ Օրինակ՝ ֆասթֆուդի կետ բացելու/ֆրանչայզինգ անելու համար միանգամայն ռեալ է 100.000 դոլարի ներդրումը, եթե Դուք ուզում եք, որ այդ տարածքը լինի Ձեր մասնավոր սեփականությունը, իսկ եթե 100.000 դոլար չունեք, էլի հոգ չէ, որովհետև կարող եք 1000-5000 դոլարի սահմաններում մինի մանկապարտեզ բացել՝ մի քանի երեխաներով, ու դա Ձեզ կապահովի նորմալ միջին եկամուտ։

9. Ռուսաստան

Ռուսաստանում այս ցուցանիշը հաշվելը շատ ավելի բարդ է, որովհետև այնտեղ ստորգետնյա խութերը Ձեր նոր բիզնեսի համար շատ ավելի շատ են, քան, ասենք, նույն ԱՄՆ-ում։ Ծախսերը հստակ հաշվարկելը խանգարում են հատկապես համակարգի ավելորդ բյուրոկրատացվածությունն ու կոռումպոգենությունը, սակայն մոտավոր պատկերացում կազմել կարելի է։

 

Եթե Մոսկվայում վարձակալեք տարածք, որը վերանորոգեք, գնեք անհրաժեշտ սարքավորումները, հաշվի առնեք աշխատավարձերը և օրինական այլ ծախսերը, ապա կարող եք գեղեցկության սրահ բացել մոտ 25000 դոլարով (առաջին մեկ տարվա համար սա ներդրման նվազագույն չափն է), իսկ 30000 դոլարով կարող եք բացել խմորեղենի արտադրամաս ու դրան կից հացաբուլկեղենի խանութ։ Հասկանալի է, որ Մոսկվայից դուրս կարելի է ավելի քիչ ներդրումով էլ փոքր բիզնես հիմնել, ու որքան ավելի փոքր ու հեռու լինի բնակավայրը, այնքան ավելի քիչ կլինի ներդրման նվազագույն անհրաժեշտ չափը, սակայն նաև եկամտաբերությունն է նվազում՝ բիզնեսի տարածքի հեռավորությանն ու փոքրությանն ուղիղ համեմատական:

 

Շարունակությունը` այստեղ: