Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտո քաղաքում մարտի 1-ին տեղի է ունեցել համերգ' նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Ի հիշատակ» խորագրով համերգը կայացել է Տորոնտոյի Թագավորական կոնսերվատորիայի «Մազզոլենի» դահլիճում` հանրահայտ «Ամիչի» եռյակի և աշխարհահռչակ ալտիստ, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Քիմ Քաշքաշյանի կատարմամբ:
Համերգին ներկա է եղել աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Համերգից առաջ հղած իր ողջույնի խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությունից' շեշտելով մարդկության դեմ իրականացված նման ոճիրները հետագայում բացառելու անհրաժեշտությունը: