Հինգ օր առաջ Մոսկվայում կրակել են Անաստասիա Վոլոչկովայի Lexus-ի վրա: Այս մասին հայտնել է super.ru-ն:
Մեքենան կայանված է եղել Վոլոչկովայի տան մոտ։ Հաջորդ առավոտյան հարևանները հայտնել են պարուհուն, որ վերջինիս մեքենան վնասվել է, որից անմիջապես հետո պարուհին ոստիկանություն է կանչել։
«Ես ծանր սթրեսի մեջ եմ։ Ես հասկանում եմ, որ ինձ կարող էին սպանել։ Նման սարսափելի զգացողությունն ունեցել եմ մեկուկես տարի առաջ, երբ թալանեցին իմ տունը»,- ասել է Վոլոչոկովան։
Բալետի պարուհու խոսքով՝ ինքն այժմ վախենում է իր կյանքի համար և ոստիկանությունից պահանջում է հնարավորինս շուտ գտնել հանցագործներին, ովքեր սպառնացել են իր կյանքին: