ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում նույն օրը մահացել են 67 տարի միասին ապրած ամուսինները: Ֆլոյդ եւ Վայլեթ Հարթվիգները, որոնք համապատասխանաբար 90 եւ 89 տարեկան Էին, փետրվարի 11-ին իրենց տանը մահացել են հինգ ժամվա տարբերությամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Հարթվիգ ամուսինների երեխաները պատմում են, որ երբ իրենց ծնողներն արդեն շատ մոտ Էին մահվանը, նրանք ծնողներին տեղափոխել են կողք-կողքի դրված մահճակալների վրա: Վախճանից առաջ մարդ ու կին իրար ձեռք են բռնել:
«Նրանք ցանկանում Էին միասին հեռանալ: Դա այդպես Էլ պետք Է լիներ»,-ասել Է Հարթվիգների դուստրը՝ Դոննա Սքարթոնը:-Նրանք ստեղծված Էին միմյանց համար»:
Ամուսինները ծանոթ են եղել մանկությունից: Երկուսն Էլ մեծացել են Կալիֆոռնիայի կենտրոնական մասում գտնվող գյուղական համայնքում: Նրանց միջեւ սիրավեպն սկսվել Է պարահրապարակում, ուր զինվորական նավաստի Ֆլոյդը եկել Էր ծառայությունից ազատ ժամանակ: Զույգն ամուսնացել Է 1947 թվականի օգոստոսի 16-ին: Նրանք երեք երեխա են ունեցել: Ֆլոյդը եւ Վայլետը փոքրիկ ֆերմա ունեին, որտեղ բամբակ Էին աճեցնում եւ հնդկահավեր բուծում: