Այժմ նաև որպես դերասանուհի հանդես եկող Գայանե Ասլամազյանին առաջարկեցինք լրացնել ինտելեկտուալ հարցաթերթիկը, ինչը պատրաստակամորեն ընդունեց: Չնայած ուղիղ եթերի էր ու ժամանակը շատ սուղ, բայց նա նախ' մինչև վերջ կարդաց հարցերը, ապա' արագորեն պատասխանեց դրանց: Ակնհայտ էր, որ Գայանեն կամ հստակ գիտեր որևէ հարցի պատասխանը, կամ չ գիտեր… Չիմացած հարցերի մասին երկար չէր մտածում, ինչպես ասում են' «սևը' սև էր, սպիտակը' սպիտակ»: