Բրիտանիայի Bluebella ներքին սպիտակեղեն արտադրող ընկերությունը ցուցադրություն է կազմակերպել Լոնդոնի մետրոյում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին: Ցուցադրությունը, որը համաձայնեցվել է մետրոյի ղեկավարության հետ, տեղի է ունեցել Թոթենհեմ Քորտ Ռոուդ կայարանում:

 

Կիսամերկ աղջիկները մետրոյում հայտնվել են առավոտյան, երբ շատ ուղեւորներ մեկնում էին աշխատանքի: Նշվում է, որ ոչ բոլոր տղամարդիկ են հավանություն տվել տեղի ունեցածին: 

 

Ընկերության հիմնադիր Էմիլի Բենդելը պատմել է, որ, կազմակերպելով ցուցադրությունը՝ Bluebella-ն հույս ուներ բարձրացնել ուղեւորների տրամադրությունը: «Լավ ներքնազգեստի տեսքը մեզ ներքին վստահություն Է տալիս, նույնիսկ եթե դուք մետրոյում խցկված եք մնացել աշխատանքի գնալիս»,- հայտարարել է նա:

 

Bluebella առեւտրանիշը հռչակ է ձեռք բերել այն բանից հետո, երբ Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» վեպի հեղինակի հետ բացառիկ պարտավորագիր է կնքել համանուն ֆիլմում հայտնված ներքնազգեստի եւ սեքս-խաղալիքների հավաքածուների արտադրության մասին: